«Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարարի գործով դատավորը կողմնապահ է». Ահազանգում է գործարարի պաշտպանը
Օֆշորային սկանդալից հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի պաշտպան Գրիշա Բալասանյանն այսօր Տիգրան Սարգսյանն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի դատական նիստին առարկել է հայցվոր կողմի միջնորդությունը, ներկայացրել է օֆշորային սկանդալի վերաբերյալ առաջին հետաքննական նյութերը՝ հրապարակված 2013-ին եւ այդ հետաքննության հիման վրա հարուցված գործից նյութեր:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին shamshyan.com կայքի միջոցով հերքել իր հայտարարությունը, թե «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել»: Տիգրան Սարգսյանն այդ հայտարարությունը համարում է զրպարտություն հանդիսացող տվյալներ և պահանջում է 1 մլն դրամ որպես բարոյական վնասի հատուցում և դատական ծախսերը:
Գրիշա Բալասանյանը Aravot.am-ին պատմեց, որ դատական նիստը բավականին լարված է ընթացել: «Լարվեց, երբ դատարանն ու հայցվորի ներկայացուցիչը փորձում էին ճշտել՝ արդյո՞ք զրպարտություն եղել է, թե ոչ: Եթե եղել է, ապա Փայլակ Հայրապետյանը մամուլի հրապարակումները բարեխիղճ վերարտադրող է թե ոչ: Այնտեղ հստակ ներկայացրել եմ, որ զրպարտություն չի եղել, որովհետեւ գոնե բոլոր ապացույցները վկայում են, որ իրոք նման բաներ կան, կա պետռեգիստրի վկայական, որ Տիգրան Սարգսյանը բաժնետերերից մեկն է եղել օֆշորային գոտում գրանցված ընկերություններում: Եվ լարվածությունը սկսվեց այն բանից, որ հայցադիմումին կից ներկայացվել էր միջնորդություն, որով վիճարկվում է Փայլակ Հայրապետյանի խոսքերը` shamshyan. com-ին տված հարցազրույցից, որը վերաբերում է ոսկու գնմանը: Պատահաբար իմացա, որ նման միջնորդություն կա, դատարանը ինձ չէր ուղարկել այդ միջնորդությունը: Դատարանը դժկամությամբ տվեց այդ միջնորդությունը, տալուց հետո էլ ասաց, որ իրավունք ունի ինձ ընդամենը հինգ րոպե տալ, որ ես ծանոթանամ միջնորդությանը: Ես չէի կարող համաձայնել, որ հինգ րոպեում կարող եմ նայել, քննարկել՝ առանց իմ վստահորդի հետ խորհրդակցելու, բացի դա դատավորը ակնհայտ կողմնապահություն էր անում: Իր այսօրվա դիրքորոշմամբ ցույց տվեց, որ անաչառ վճիռ չի կարող կայացնել, այս գործում օբյեկտիվ չի կարող լինել: Իր այսօրվա դիրքորոշումը վկայում է այն մասին, որ իր մտքում արդեն ունի վճիռը»:

Մանրամասները՝ Aravot.am–ում։