Հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տարբերակը
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները: Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվում է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am): Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական
հանձնաժողովի քարտուղարություն