Աշխարհ

15.07.2015 16:34


Դավութօղլու. «Անկարան գոհ է «վեցնյակի» ու Իրանի միջև համաձայնագրի ձեռքբերումից»

Դավութօղլու. «Անկարան գոհ է «վեցնյակի» ու Իրանի միջև համաձայնագրի ձեռքբերումից»

Թուրքական «Հուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան գոհ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ձեռք բերված համաձայնագրի կապակցությամբ, թեև դա համարում է ուշացած: Այս մասին փոխանցում է «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը:

«Իրանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում դեռևս 2010 թվականից, և մեր դիվանագիտական ջանքերը հայտնի են։ Ավելի լավ կլիներ, եթե այդ համաձայնագրին հասնեին ավելի վաղ։ Կարծում եմ, որ բավական ժամանակ զուր է անցել։ Սակայն համաձայնագրին հասնելու ներկայիս իրավիճակը լիովին գոհացնում է մեզ։ Հաջողություններ եմ մաղթում դրա իրագործման համար»,- ասել է նա։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցների ու բեռնարգելքի վերացումը իր ներդրումը կունենա տարածաշրջանի զարգացման մեջ, և ուղղակիորեն կազդի Թուրքիայի վրա։

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը