Լրահոս

15.07.2015 16:29


Հանքախորշ էր գնացել՝ հանքանյութ գողանալու

Հանքախորշ էր գնացել՝ հանքանյութ գողանալու

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 14-ին՝ ժամը 18.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշից դուրս գալու պահին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Վարդան Պ.-ին:
Վարդան Պ.-ն բացատրություն է տվել, որ հանքախորշ էր գնացել հանքանյութ գողանալու, հետագայում այն մշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը