Լրահոս

15.07.2015 15:24


Ստերլիգովն ալյուր է վաճառում հենց Շուշիի փողոցներում (տեսանյութ)

Ստերլիգովն ալյուր է վաճառում հենց Շուշիի փողոցներում (տեսանյութ)

Ռուս առաջին միլիոնատեր Գերման Ստերլիգովի մասին ռեպորտաժում «LifeNews»–ը ներկայացնում է նրա նոր բիզնեսն ու առօրյան։

Նշվում է, որ 130 տարի առաջ կառուցված ջրաղացը նա գնել է 2 մլն դրամով։ Այդ ջրաղացը Ստերլիգովն իդեալական է համարում, քանի որ դրա աշխատանքի համար էլեկտրականություն և այլ տեխնոլոգիաներ չեն պահանջվում։

Իր ալյուրը ռուս գործարարը վաճառում է հենց Շուշիի փողոցներում։ Ստերլիգովը վստահ է, որ այդ քաղաք–այգին շուտով դառնալու է նաև Ղարաբաղի առևտրային մայրաքաղաքը։

Այստեղ ռուս գործարարը մտադիր է երկար մնալ. առաջիկա ծրագրերում ոչ միայն ալյուր և հաց արտադրելն է, այլև՝ տնական պանիր, լիմոնադ և ջեմ։ Խոստանում է, որ դրանք մատչելի են լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը