«Նաիրիտի» նախկին աշխատակցիները, չսպասելով հերթական խոստմանը, այսօր առավոտվանից հավաքվել էին գործարանի մոտ։ Նշենք, որ այսօր՝ հուլիսի 15–ին, լրանում է աշխատավարձի պարտքերը մարելու իշխանությունների ներկայացրած վերջնաժամկետը։
Նախօրեին էլ նաիրիտցիները փակել էին Բագրատունյաց փողոցը։ Կառավարությունն իր ներկայացրած վերջնաժամկետի նախօրեին գործարանի նախկին աշխատակիցներին առաջարկել էր հրաժարվել աշխատավարձերի չվճարման պատճառով առաջացած տույժ-տուգանքներից։ Հուսահատ վիճակում գտնվող աշխատողների մի մասը գնացել էր ստորագրելու համաձայնագրերը՝ պարտավորվելով հետագայում չպահանջել այդ տուգանքները, սակայն պարզվել է, որ ձևաթղթերը պատրաստ չէն։ Ավելի ուշ՝ երեկոյան, տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը ձևաթղթի նմուշ էր բերել, որն աշխատողները պետք է պատճենահանեին։
Այսօր աշխատողներին վիճակահանության սկզբունքով պիտի կանչեին՝ ստորագրելու պայմանագրերը, սակայն չեն կանչել։
Նշենք, որ ըստ աշխատանքային պայմանագիրի՝ աշխատավարձի ուշացման յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է 0.15 տոկոսի չափով տույժ։
Մտավախություն ունենալով, որ Կառավարությունը միայն ժամանակ է ձգում այդ համաձայնագրերով, և հայտնի չէ՝ երբ է փոխանցվելու աշխատավարձը՝ նաիրիտցիները որոշել են շարունակել բողոքի ակցիաները. վաղը՝ ժամը 11.00–ին, նրանք նստացույց կսկսեն Կառավարության շենքի մոտ։
Նաիրիտցիները նստացույց կսկսեն Կառավարության մոտ

7or.am