Տնտեսական

15.07.2015 14:35


Փոխնախարար. «Հավաքվել է 110 հազար տոննա պտուղ»

Փոխնախարար. «Հավաքվել է 110 հազար տոննա պտուղ»

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի խոսքերով՝ մեր երկրում ցորենի ինքնաբավության մակարդակը հնարավոր է հասցնել 65-70 տոկոսի, ոչ ավելի։ Նա նշել է, որ 2014թ. արտադրվել է 338 հազար տոննա ցորեն, 5200 հեկտարով ավելացել են ցորենի ցանքատարածությունները:

–Մոտեցել ենք 50 տոկոս ինքնաբավության շեմին,-ասել է Ս. Գալստյանը:

Նա հավելել է, որ տարեկան Հայաստան է ներկրվում 300-400 հազար տոննա պարենային ցորեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ արդեն իսկ հավաքվել է 110 հազար տոննա պտուղ, որից 86 հազար տոննան՝ ծիրան, 165 հազար տոննա բանջարեղեն, որից 43 հազարը՝ լոլիկ:

–Հայաստանյան շուկայում արդեն ամբողջը տեղական արտադրության է,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը