Աշխարհ

15.07.2015 14:09


Պուտինն ընտրությունները 2016թ. դեկտեմբերից տեղափոխել է նույն թ. սեպտեմբեր

Պուտինն ընտրությունները 2016թ. դեկտեմբերից տեղափոխել է նույն թ. սեպտեմբեր

ՌԴ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խորհրդարանական ընտրությունները 2016թ. դեկտեմբերից տեղափոխվել են նույն թվականի սեպտեմբեր։ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը զետեղված է կայքում։

Այդ փոփոխությունն ավելի վաղ հաստատել էր Պետդուման:

Կայքում, սակայն, չի նշվում՝ ինչու է ՌԴ սահմանադրությանը հակասող նման փոփոխություն արվում։

Որոշ փորձագետների կարծիքով ընտրությունները սեպտեմբերին են նշանակվել, քանի որ ՌԴ–ում այդ սեզոնին շատերը մեկնում են քաղաքամերձ ամառանոցներ, հետևաբար ընտրողների մասնակցությունն ակտիվ չի լինի: Մի մասն էլ նշում է, որ ձմռանը դժգոհությունն իշխանություններից շատ ավելի բարձր էր լինելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը