Լրահոս

15.07.2015 13:20


«Ֆորդ»-ը անսպասելի շարժվել և վնասել է վարորդին

«Ֆորդ»-ը անսպասելի շարժվել և վնասել է վարորդին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 14-ին, ժամը 8-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոնքի սալջարդ, կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.50-ի սահմաններում, իր տան բակում, իրեն պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ինքնաընթացքի ժամանակ՝ ավտոմեքենայի և ավտոտնակի արանքում մնալու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը