Հռոմի պապի վարորդը նրա հետ սելֆի է արել և միանգամից դարձել հանրահայտ (լուսանկար)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վարորդը՝ Սեբաստիան Գոնսալեսը, «Twitter»–ի աստղ է դարձել այն բանից հետո, երբ սելֆի է հրապարակել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ։
Սեբաստիանը լուսանկարն արել է պոնտիֆիկոսի ավտոմեքենայի ղեկին Հռոմի պապին Պարագվայի մայրաքաղաք տեղափոխելու ժամանակ։
Ավելի ուշ պոնտիֆիկոսը Հռոմ վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացրել է իր վերաբերմունքը սելֆիների մասին։
«Դա այլ մշակույթ է. ես ինձ ծեր ապուպապ եմ զգում։ Այսօր՝ իմ մեկնելուց առաջ, մոտ 40 տարեկան սոլիդ մի ոստիկան մոտեցավ և խնդրեց սելֆի անել։ Ես նրան պատասխանեցի՝ դե դու պատանի ես։ Դա այլ մշակույթ է, բայց ես հարգանքով եմ դրան վերաբերվում»,–պապի խոսքերն է մեջբերում «Вести»–ն։

7or.am