Աշխարհ

15.07.2015 22:01


«Մեգաֆոնի» ղեկավարը պատմել է «WhatsApp»–ի և «Viber»–ի ահաբեկիչների մասին

«Մեգաֆոնի» ղեկավարը պատմել է «WhatsApp»–ի և «Viber»–ի ահաբեկիչների մասին

Ռուսական «Մեգաֆոն» բջջային կապի օպերատորի նախագահ Իվան Տավրինը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «WhatsApp», «Viber» կամ «Skype» համացանցային մեսենջերներն աշխատում են տելեկոմ ոլորտի հսկողությունից դուրս:

«Ես չեմ կասկածում, որ այդ շուկայում թե՛ Ռուսաստանում, թե՛ ամբողջ աշխարհում սպասում են մեծ փոփոխությունների: Կարծում եմ, որ այն պետք է որևէ ձևով կարգավորել: Անվտանգությունը պետք է լինի ամենից վեր», - ընդգծել է Տավրինը` հավելելով, որ թեև այդ ծրագրերի օգտագործումը շատ հարմարավետ է, քանի որ հնարավորություն կա խմբեր ստեղծել և մեդիաֆայլեր ուղարկել, սակայն այդ նույն հնարավորություններն ունեն նաև ահաբեկիչները և սփամ փոսթերի կազմակերպիչները:

Ըստ Տավրինի` սփամի դեմ պայքարին ուղղված ռուսական օպերատորների ներդրումներից հետո ամբողջ սփամը տեղափոխվել է «Viber», «WhatsApp» և այլ նմանատիպ հարթակներ: «Մեգաֆոն»-ի նախագահը նշել է, որ օպերատորները բաց են թողել նմանատիպ ծրագրերի հնարավորությունները, ինչի պատճառով այժմ ստիպված են փորձել հասնել շուկայի առաջատարներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը