Աշխարհ

15.07.2015 19:49


Նոր «iPad Pro»–ն կարող է դեֆիցիտ դառնալ

Նոր «iPad Pro»–ն կարող է դեֆիցիտ դառնալ

Այս տարվա նոյեմբերի երկրորդ կեսին վաճառքի է հանվելու «Apple» ընկերության նոր՝ 12,9-դյույմանոց «iPad»-ը: Ինչպես տեղեկացնում է «Digitimes»-ը, ընկերությունը որոշել է զգուշավորություն ցուցաբերել և նախատեսվածից ավելի քիչ օրինակ վաճառքի հանել: Արդյունքում՝ նոյեմբերին պլանշետը կարող է դեֆիցիտ ապրանք դառնալ:

«Apple A9»–ի ծրագրային հարթակի վրա հիմնված նոր «iPad»-ն արտադրելու է հայտնի «Foxconn Electronics» ընկերությունը: Պլանշետն օժտված կլինի մատնահետքերի տեսածրիչով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, «USB Type-C»-ով և «NFC» մոդուլով:

Նշվում է, որ վերջին ժամանակաշրջանում պլանշետների պահանջարկը կտրուկ նվազել է, ինչը, ըստ որոշ վերլուծաբանների, կարող է պայմանավորված լինել ինչպես 5 և ավելի դյույմանոց սմարթֆոնների հանրահայտությամբ, այնպես էլ պլանշետների գործառնության դանդաղ զարգացմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը