Սարգսյանի վերարտադրությանը հակազդելու համար անհրաժեշտ է հասարակական համախմբում
Սպասվում է, որ այսօր հրապարակվելու և ԱԺ-ին է ներկայացվելու սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Հաշվի առնելով, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո որոշումների ընդունման գործընթացի վրա զրոյական ազդեցություն ունեն, ապա օրենսդիր մարմնից մեծ սպասելիքներ չկան: Սահմանադրական փոփոխություններին՝ Սարգսյանի վերարտադրությանը, հակազդելու համար անհրաժեշտ են հասարակական համախմբում ու նոր քաղաքական ուժ/բևեռ: Քաղաքական նոր՝ գաղափարապես կոփված ու կոմպետենտ ուժի անհրաժեշտությունը բխում է հարցի էությունից ու հրատապությունից: Պարզ է, որ սահմանադրական փոփոխությունները քաղաքական հարց է, և այստեղ ինքնաբուխ «քաղաքացիական նախաձեռնություններով/շարժումներով» հեռու չես գնա:
Երեկ պաշտոնից ազատվել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, իսկ այսօր արդեն սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է հրապարակվի ու ուղարկվի ԱԺ: Արդյոք պատահականությո՞ւն են այս երկու իրադարձությունները: Չեմ կարծում: Բաղրամյան 26-ում վերարտադրության գործընթացի որոշից փուլերից առաջ վերացնում են բոլոր խանգարող հանգամանքները:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից