Լրահոս

15.07.2015 18:48


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 14-15-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝
Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 1/3 շենքի մոտակայքում այրվել է 1000 քմ, Զեյթուն վարչական շրջանի գերեզմանատան տարածքում՝ 600 քմ, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող թիվ 175 դպրոցի մոտակայքում՝ 2000 քմ, Նուբարաշենի գերեզմանատան մուտքի մոտակայքում՝ 3000 քմ, Ե. Թադևոսյան փողոց նրբանցքի թիվ 7 շենքի մոտ՝ 1500 քմ, Սեբաստիայի փողոցում՝ 1000 քմ, Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի մոտակայքում՝ 500 քմ, Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ՝ 800 քմ, Թբիլիսյան խճուղում` ռադիոկայմի մոտ՝ 150 քմ, Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի մոտ՝ 100 քմ, թիվ 37ա հասցեում՝ Առևտրատնտեսագիտական քոլեջի մոտակայքում` 1200 քմ, Հրազդանի կիրճում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում` 500 քմ, Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի դիմաց՝ 100 քմ, Արցախի պողոտայի թիվ 10 շենքի մոտ՝ 600 քմ, Թամրուչի փողոցում գտնվող ճեմարանի մոտակայքում՝ 300 քմ, «Հաղթանակ» թաղամասի 2-րդ փողոցում՝ 200 քմ խոտածածկ տարածք:

Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի մոտակայքում, այրվել է 5000 քմ հնձած ցորենի արտ, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի բակում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գարանյան թաղամասում՝ 1 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ 7000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում՝ 500 քմ, Սյունիքի մարզում՝ Գորիս-Որոտան ավտոճանապարհի «Ծակքար» կոչվող հատվածում՝ 150 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը