Լրահոս

15.07.2015 12:00


Քաղաքացիները մնացել են վերելակում

Քաղաքացիները մնացել են վերելակում

Հուլիսի 15-ին՝ ժամը 01.30-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 31 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

***

Հուլիսի 15-ին՝ ժամը 01.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 49 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացի մնացել է ներսում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել Գ. Շ.-ին:

Այս խորագրի վերջին նյութերը