Փակվել է իր բնակարանում և փորձել ինքնասպան լինել՝ բացելով գազօջախի փականը
Հուլիսի 14-ին՝ ժամը 20.51-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փակվել է Անդրանիկի փողոցի թիվ 18 շենքի իր բնակարանում և փորձում է ինքնասպան լինել՝ բացելով գազօջախի փականը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել են բնակարանի գազի փականը:
Պարզվել է, որ 1984 թ. ծնված Վ. Ա.-ն սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով նախաբազկի երակները:
Փրկարարների, ոստիկանների և հարազատների համատեղ բանակցությունների արդյունքում Վ. Ա.-ը բացել է բնակարանի դուռը: Տուժածին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:
Վ. Ա.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: