Կանադայի ԱԳՆ. Իրանը շարունակում է մնալ լրջագույն սպառնալիք
Կանադայի արտգործնախարար Ռոբ Նիքոլսոնն անդրադարձել է իրանական միջուկային խնդրով ձեռք բերված համաձայնությանը։
«Իրանը շարունակում է մնալ լրջագույն սպառնալիք միջազգային անվտանգության համար՝ կապված նրա ղեկավարության միջուկային նկրտումների հետ։ Այնտեղ շարունակում են աջակցել ահաբեկչությանը և խրախուսել Իսրայելի ոչնչացումը, ինչպես նաև անտեսել մարդկային հիմնարար իրավունքները»,–«Reuters»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Նիքոլսոնը։
Նշվում է, որ Կանադան նախքան որոշումներ ընդունելն ուշադրությամբ կուսումնասիրի համաձայնագիրը։
Իր հերթին Եգիպտոսը կարծում է, որ Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունը չի բերի սպառազինությունների մրցավազքի Մերձավոր Արևելքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ–ն պաշտոնապես չեղյալ է հայտարարել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։

7or.am