Աշխարհ

15.07.2015 09:55


Նեթանյահուն Իրանի վերաբերյալ իր մտավախություններն է հայտնել Օբամային

Նեթանյահուն Իրանի վերաբերյալ իր մտավախություններն է հայտնել Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրով ձեռք բերված համաձայնությունը սպառնում է Իսրայելի և ամբողջ աշխարհի անվտանգությանը։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «Haaretz»–ին հղումով։

Իսրայելցի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունում տեսնում են 2 հիմնական վտանգ։

«Համաձայնագիրը թույլ կտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել համաձայնագիրը ստորագրելուց հետո՝ 10–15 տարվա ընթացքում, կամ ավելի շուտ, բայց՝ խախտումով»,–կարծում են Իսրայելում։

Երկրորդ վտանգը, ըստ վարչապետի, «իրանական ահաբեկչական և ռազմական մեքենայի» հովանավորումն է, որը սպառնում է Իսրայելին և ողջ աշխարհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը