Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ՀԱԿ–ի համար դարձել է երկրորդակա՞ն
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քարտուղար Սուրեն Սուրենյանցը «7օր»-ին ասել է, որ թեև նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ գնահատականների հետ համամիտ է, սակայն որոշ մասի հետ՝ ոչ։
-Ես հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կողմնակից եմ,- ասել է Ս. Սուրենյանցը՝ հավելելով, որ իր տպավորությամբ՝ նշելով, թե արձանագրությունների պարունակած դրույթներից միականընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է, Լևոն Տեր-Պետրոսյանն «այդ կետի հիմքով բացասական գնահատական տվեց հայ-թուրքական արձանագրություններին»։
Սակայն թեև Լ. Տեր-Պետրոսյանը, Ս. Սուրենյանցի խոսքերով, ըստ էության ասել է, թե ՀԱԿ-ը դեմ է արձանագրություններին, նույն Ս. Սուրենյանցը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցի վերաբերյալ ՀԱԿ-ում կան տարբեր մոտեցումներ. կան այդ արձանագրությունների վավերացման և՛ կողմնակիցներ, և՛ հակառակորդներ։
-Մարդը, բնականաբար, առաջին հերթին արտահայտում է իր կարծիքը, բայց, այնուամենայիվ, Հայ ազգային կոնգրեսի գաղափարի հետ ամենաշատը նույնանում կամ ասոցացվում է հենց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձը։ Այսինքն, նրա կարծիքը շատ ավելի է Կոնգրեսի կարծիք, քան մեզանից որևէ մեկինը,- նշել է «Հանրապետություն» կուսակցության քարտուղարը,-Լևոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի առաջնորդն է, և ընդամենը մասնավոր կարծիք չի արտահայտում։
Ս. Սուրենյանցը նաև կարծում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը կայացած և ներկա իրավիճակը համարժեք գնահատող ելույթ էր.
-Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ուներ հստակ կառուցվածք, անալիտիկ առումով փայլուն ելույթ էր։ Ինքն ըստ էության ամփոփեց այն պրոցեսները, որոնք այսօր հուզում են մեր հասարակությանը, մատնանշեց հնարավոր զարգացումները։
Ինչ վերաբերում է ելույթի վերջին հատվածում նշված հոգևորականի մասին հատվածին, ապա, ըստ Ս. Սուրենյանցի, Լ. Տեր-Պետրոսյանի խոսքերը շատ կոնկրետ հասցեագրված էին Սերժ Սարգսյանին.
-Ես այսպես եմ հասկացել ելույթի այդ հատվածը՝ երկրի գործող նախագահին առաջարկում է խոսել նախևառաջ ի՛ր ժողովրդի, ի՛ր հասարակության հետ։ Այսինքն, արտաքին աշխարհում զիջումներ անելու փոխարեն՝ ներսում քայլեր անել, որոնք կկոնսոլիդացնեն հասարակությանը, հասարակական համաձայնության մթնոլորտ կստեղծեն երկրում։
«Այսինքն, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ՀԱԿ-ի համար այլևս դառնում է երկրորդակա՞ն»,- «7օր»-ի հարցին էլ Ս. Սուրենյանցը պատասխանել է.
-Բնականաբար, եթե իշխանությունը սկսի երկրի ներսում քայլեր անել, և որոշակի իրավիճակ փոխվի, կարող է նաև որոշակի քաղաքական օրակարգ փոխվել։ Չի՞ անի այդ քայլերն իշխանությունը, հրաժարականի խնդիրը դարձյալ արդիական կլինի։
Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ՀԱԿ–ի համար դարձել է երկրորդակա՞ն
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քարտուղար Սուրեն Սուրենյանցը «7օր»-ին ասել է, որ թեև նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ գնահատականների հետ համամիտ է, սակայն որոշ մասի հետ՝ ոչ։
-Ես հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կողմնակից եմ,- ասել է Ս. Սուրենյանցը՝ հավելելով, որ իր տպավորությամբ՝ նշելով, թե արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է, Լևոն Տեր-Պետրոսյանն «այդ կետի հիմքով բացասական գնահատական տվեց հայ-թուրքական արձանագրություններին»։

7or.am