Աշխարհ

14.07.2015 16:32


Պուտինն ու Օբաման՝ Թեհրանի և «վեցնյակի» համաձայնության մասին

Պուտինն ու Օբաման՝ Թեհրանի և «վեցնյակի» համաձայնության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձել են Թեհրանի և «վեցնյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) ձեռք բերած համաձայնությանն Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ։

Պուտինը ողջունել է այն՝ ընդգծելով, որ բանակցությունների մասնակիցներն ընտրություն են կատարել կայունության օգտին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Պուտինը նշել է, որ պատժամիջոցների վերացման պայմաններում միջուկային ծրագիրը զարգացնելու Իրանին տրված հնարավորությունը Մոսկվայի և Թեհրանի միջև խաղաղ ատոմի հարցով համագործակցության դռներ է բացում։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ ասել է, որ Թեհրանը հարստացված ուրան այլևս չի արտադրի, ինչն անհրաժեշտ է միջուկային զենք ստանալու համար։

«Պատրաստ եմ վետո դնել ցանկացած որոշման վրա, որը կխոչընդոտի պայմանավորվածությունների իրագործմանը: Խաղադրույքն այնքան մեծ է, որ ժամանակ չունենք դրանք քննարկել և հետաձգել»,-ասել է ԱՄՆ նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը