Կարծիք

14.07.2015 16:22


Բիզնեսմեններին սնանկացնելու մեխանիկան

Բիզնեսմեններին սնանկացնելու մեխանիկան

Գիշերը օդանավակայանում մանկությանս ընկերներիցս մեկին տեսա, ում հետ վերջերս շատ չենք հանդիպում, որովհետև կա՛մ ինքն է զբաղված, կա՛մ ես։ Բավական լավ էին ապրում, մի 2 տարի առաջ շատ ոգևորված էր, ասեց՝ տարածք է վերցրել, մի քանի հարյուր հազար դոլարի ներդրում արել, մի քանի հարկանի շենք է սարքում՝ մեջը տարբեր բաներ բացի, կամ հյուրանոց դարձնի, կամաց-կամաց զարգացնի, մեծացնի բիզնեսը, որ էդ փողը չգնա կորի։
Ու պատմեց, որ սարքելուց հետո ինչ բացել է՝ 2 օրվա մեջ եկել ասել են՝ էս բիզնեսով էս ինչ մարդն է զբաղվում (հիմնականում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց անուններ չէր տալիս, որովհետև երևի զզվել էր անիմաստ բազարներից), լավ կանես՝ փակես, քանի մենք չենք փակել, ստիպված ուրիշ բան է մտածել, էլի եկել են, թե էս ինչն էլ սաղ էս մարդու ձեռն է, գործ չունես, քո համար ենք ասում, ու սենց մի տարի շարունակ, սաղ փողերը անընդհատ ու հավատալով ներդրել է, համարյա եկամուտ չի ստացել, հիմա էլ իրա ծախսածի 25-30%-ով առաջարկել են՝ էդ շենքը առնեն, գնում էր՝ մի քանի երկրներում հետաքրքրվեր, թե որտեղ կարա էդ փողով ներդրում անի, որ փող աշխատի, քանի դրանից էլ չի զրկվել։
Մի 10 րոպե ենք իրար հետ կանգնել, ինքը անընդհատ ծխում ու պատմում էր, ես էլ չգիտեի՝ ինչ ասեի, վերջում հաջող արեց, գնաց...

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը