Նաիրիտցիները փակել էին Բագրատունյաց փողոցը (լրացված)
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները փակել են Բագրատունյաց փողոցը. գործարանի հատվածում երթևեկությունը կաթվածահար է։
Ավելի վաղ գրել էինք, որ գործարանի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն ասել էր՝ Կառավարությունն առաջարկում է նաիրիտցիներին մեկ–մեկ ներկայանալ և ստորագրել, որ հրաժարվում են աշխատավարձերի չվճարման պատճառով առաջացած տույժ-տուգանքներից, և միայն մայր գումարն են ուզում։
Համոզված, որ Կառավարությունն այդպիսով ժամանակ է ձգում՝ աշխատակիցների մի մասն, այնուհանդերձ, գնացել է ստորագրելու համաձայնագրերը, սակայն պարզվել է՝ ձևաթղթերը միայն վաղը պատրաստ կլինեն։ Ստորագրելուց հետո, ըստ Սաղաթելյանի, երեք օրվա ընթացքում աշխատակիցների պարտքն ամբողջությամբ կփակվի։
Նշենք, որ նաիրիտցիներն այդ համաձայնագրերը ստորագրելով՝ զրկվում են գումարի մոտ մեկ քառորդից։
Հիշեցնենք՝ վաղը լրանում է աշխատավարձի պարտքերը մարելու Կառավարության նշած վերջնաժամկետը։ Շոշափելի արդյունքներ չտեսնելու դեպքում նաիրիտցիները վեսկսելու են ցույցերը։
***
Քիչ առաջ նաիրիտցիները բացել են փողոցը։
***
Մոտ 60 աշխատող չի հեռացել գործարանի մոտից՝ սպասելով նախարարություն գնացած տնօրենին։ Վերադառնալով ցուցարարների մոտ՝ Ռուբեն Սաղաթելյանը նրանց է հանձնել ձևաթղթի մի օրինակ, որն աշխատողները պետք է պատճենահանեն և ստորագրեն՝ պարտավորվելով հետագայում չպահանջել աշխատավարձի չվճարման հետ կապված տույժերն ու տուգանքները:
Նշենք, որ ըստ աշխատանքային պայմանագրի՝ աշխատավարձի ուշացման յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է 0.15 տոկոսի չափով տույժ։
Ստորագրումից հետո՝ հինգ օրվա ընթացքում, աշխատավարձի ողջ պարտքը կմարվի։

7or.am