Քաղաքական

14.07.2015 15:37


Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը.

«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման։

Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»:

Այս խորագրի վերջին նյութերը