Աշխարհ

14.07.2015 12:26


Ազգությամբ հայ գործարարը դատի է տվել «Facebook»-ի հիմնադիր Ցուկերբերգին

Ազգությամբ հայ գործարարը դատի է տվել «Facebook»-ի հիմնադիր Ցուկերբերգին
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող և «Facebook»-ի հիմնադրին զեղչով տուն վաճառած Միրչե Ոսկերիսյանը Մարկ Ցուկերբերգի դեմ հայց է ներկայացրել՝ տված խոստումը չկատարելու համար։ «Gazeta.ru»-ի տեղեկացմամբ՝ Ոսկերիչյանը 2,8 մլն դոլարի չափով զեղչով տուն է վաճառել Ցուկերբերգին, որի դիմաց վերջինս պետք է գործարարին ներկայացներ Սիլիկոնե հովտի էլիտային, որպեսզի Ոսկերիչյանը հնարավորություն ստանար նոր գնորդներ գտնել:
Ոսկերիչյանի փաստաբանները պնդում են, որ Ցուկերբերգի պատճառով չի կայացել գործարքը մեկ այլ պոտենցյալ գնորդի՝ աֆրիկացի արքայազնի հետ, որը պատրաստ է եղել այդ տան համար 4,3 մլն դոլար վճարել։

Իրենց հերթին Ցուկերբերգի փաստաբանները մասնավոր խուզարկուի օգնությամբ փորձել են պարզել Ոսկերիչյանի՝ պոտենցյալ գնորդի վարկածը և հիմքեր են գտել պոտենցյալ գնորդ-արքայազնի գոյության մեջ կասկածելու համար:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը