Հուլիսի 12-ին՝ ժամը 2.10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին՝ ՃՈ հենակետից 10 կմ դեպի Երևան, տղամարդու են վրաերթի ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին, Երևան ընթանալիս, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածի դիակը հայտնաբերվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշի տակ: Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կոտայքի մարզի քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:
Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհին
Հուլիսի 12-ին՝ ժամը 2.10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին՝ ՃՈ հենակետից 10 կմ դեպի Երևան, տղամարդու են վրաերթի ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին, Երևան ընթանալիս, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածի դիակը հայտնաբերվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշի տակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կոտայքի մարզի քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: