Թուրք գործարարների բանակցություններն ավարտվել են սպանությամբ (տեսանյութ)
Փոխհրաձգությամբ ու սպանությամբ են ավարտվել կահույքի գործարանի շինարարության կապալառուի և պատվիրատուի բանակցությունները թուրքական Բուրսա քաղաքում։
Հանդիպումը հենց սկզբից չէր խոստանում միապաղաղ անցնել. երկու կողմն էլ ներկայացել էր զենքով։ Շինարարության ձգձգման պատճառների և հնարավոր փոխհատուցման հարցերով քննարկումը վերաճել է բարձր տոնայնությամբ վեճի։ Բաց թողնելով վեճի միջանկյալ՝ բռունցքներով մասը՝ կողմերն առանց հապաղելու գործի են դրել ատրճանակները։
Առաջինը ոտքից վիրավորվել է Էրքան Սերբեսթը, որի հայր Րիզաեթթինը պատասխան կրակոցով վիրավորել է Թասեթին Բազորալին։ Վերջինը, որոշ տվյալներով, տեղական ծայրահեղ ազգայնական կազմակերպության անդամ է։ Ընկած գործարարն ուզեցել է գետնից հաշվեհարդար տեսնել իրեն վիրավորողի հետ, մինչ ընկերը փորձում էր առաջին բժշկական օգնություն ցուցաբերել նրան։
Ավագ Սերբեսթը որոշել է հանդիպումն իր ավարտին հասցնել՝ չնայած որդու աղաչանքներին՝ չդիմել այդ քայլին։ Շրջանցելով հակառակորդին՝ Սերբեսթը մոտեցել է Բազորալին և կրակել վերջինի գլխին, որից հետո գնացել է վիրավոր որդու մոտ։
«Bursada Bugun»–ի փոխանցմամբ՝ Բազորալը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Կրտսեր Սերբեսթը հոսպիտալացվել է ոտքի վնասվածքով, ավագը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ ցուցմունքներ է տալիս։

7or.am