Հուլիսի 13-ին, ժամը 14.11-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ում բախվել են «Միցուբիշի Կորսեկա» մակնիշի 34MQ608 (վարորդ՝ Ա. Հ., ծնվ. 1989թ.) և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 020VV20 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Ս., ծնվ. 1961թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Միցուբիշի Կորսեկա» ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ը (ծնվ. 1965թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս ուղևորները` Մ. Պ.-ը (ծնվ. 1990թ.) և Ա. Հ.-ը (ծնվ. 2015թ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Մ.Պ.-ը` Երևանի Արմենիա ՀԲԿ, իսկ Ա.Հ.-ը` Սուրբ Աստվածամայր ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ.Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երևանի Իզմիրյան ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:
ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հուլիսի 13-ին, ժամը 14.11-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ում բախվել են «Միցուբիշի Կորսեկա» մակնիշի 34MQ608 (վարորդ՝ Ա. Հ., ծնվ. 1989թ.) և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 020VV20 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Ս., ծնվ. 1961թ.) ավտոմեքենաները: