Թուրքիայում համացանցի միջոցով դեռ չծնված երեխաներ են վաճառվում
«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայում որոշ ցանցային բլոգների միջոցով «որդեգրման առևտուր» է արվում դեռևս չծնված երեխաների համար: Երեխա սպասող ապագա մայրերը կայքերում տեղադրում են իրենց տվյալները՝ ապագա երեխայի համար որդեգրող ընտանիք գտնելու պատրվակով, սակայն իրականում երեխային վաճառում են որդեգրել ցանկացողներին: Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն։
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի հաղորդմամբ` նորածինների գները սկսվում են 40 հազար թուրքական լիրայից (մոտ 7 միլիոն դրամ):
Կայքը նշում է, որ այս անօրինական առևտուրը ոչ մի կերպ հնարավոր չի լինում դադարեցնել: Բազմաթիվ բողոքների արդյունքում Թուրքիայի ընտանեկան ու սոցիալական հարցերով նախարարությունը փակել է նմանատիպ ցանցային բլոգներն ու պատիժներ սահմանել դրանց նկատմամբ:
Սակայն դա արգելք չի հանդիսանում նոր բլոգների բացվելուն, որոնց միջոցով էլ կատարվում է այդ առևտուրը: Իրենց դեռ չծնված երեխաների համար «որդեգիրներ» եմ փնտրում հիմնականում արտաամուսնական կապերից հղիացած կանայք և այն կանայք, ովքեր չեն ցանկանում պահել երեխային, կամ պահելու հնարավորություն չունեն:
Թուրքիայում համացանցի միջոցով դեռ չծնված երեխաներ են վաճառվում
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։