Քաղաքական

13.07.2015 15:05


Արցախում բնակություն հաստատած ռուս գործարարը հերքել է իր կապը «БОРН» խմբավորման հետ (տեսանյութ)

Արցախում բնակություն հաստատած ռուս գործարարը հերքել է իր կապը «БОРН» խմբավորման հետ (տեսանյութ)

ԼՂՀ–ում բնակություն հաստատած ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովը Շուշիում հրավիրած ասուլիսի ժամանակ հերքել է իր կապը Ռուսաստանի ազգայնական «БОРН» խմբավորման հետ: Նա ընդգծել է, որ նախօրեին որդուց է իմացել «БОРН» բառի նշանակությունը:

Մինչ այդ կարծում էի, թե դա ֆիլմի հերոսի անուն է: Ազգայնական այդ խմբավորման հետ ես երբեք կապ չեմ ունեցել: Ցմահ ազատազրկման դատապարտված Նիկիտա Տիխոնովը ինձ կարող էր մեղադրել ազգայնականներին ֆինանսավորելու մեջ, որ հետագայում կարողանա բողոքարկել իր դատավճիռը,-ասել է Ստերլիգովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից հեռանալուն, նա նշել է, որ դրա հիմնական պատճառն իրեն և իր ընտանիքին մի քանի անգամ սպառնալն է եղել:

–Ինձ և իմ ընտանիքին ուզում են ոչնչացնել: Ես հնարավոր բոլոր առիթներով աջակցել եմ Վլադիմիր Պուտինին, բայց այդ փոխհարաբերությունները ավարտվեցին այն ժամանակ, երբ հրապարակեցի «Ադամից մինչև Պուտին» դասագիրքը։ Դրա պատճառով ինձանից երես թեքեցին ընկերներս և մի շարք իշխանականներ,-հայտարարել է Ստերլիգովը:

Հինգշաբթի օրը նա մեկնելու է Ռուսաստան, տոմսն արդեն գնել է։ Ընտանիքը մնալու է Արցախում.

–Մեկնում եմ Մոսկվա, որ որևէ մեկը չկարծի, թե խուսափում եմ քննչական մարմիններից: Մի քանի օր այնտեղ կմնամ և կվերադառնամ։ Ինձ Արցախում դուր է գալիս: Մեկնում եմ նաև, որ խնդիրներ չստեղծեմ իմ հայ ընկերների համար, որ նրանց չմեղադրեն հանցագործին աջակցելու մեջ: Իսկ եթե ինձ որոշեն ձերբակալել, թող ձերբակալեն, կարևորը՝ ընտանիքս ապահով վայրում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը