Տնտեսական

13.07.2015 14:33


Հայաստանը պարտքային ճգնաժամի պառնալիքի առջև է կանգնած

Հայաստանը պարտքային ճգնաժամի պառնալիքի առջև է կանգնած

Բրիտանական «The Guardian» պարբերականում և «Business Insider» կայքում տպագրված հոդվածի հեղինակ Հիթեր Սթյուարթը գրում է, որ «Jubilee Debt Campaign»–ի հետազոտության համաձայն՝ մի շարք երկրներ պարտքային ճգնաժամի պառնալիքի առջև են կանգնած:

Ավելի քան 20 երկրների թվում, որտեղ պարտքն անցնում է ՀՆԱ–ի 30 տոկոսը, ընթացիկ գործարքների հաշվարկային դեֆիցիտը՝ ՀՆԱ–ի 5 տոկոսը, պարտքի մարման հեռանկարն էլ կազմում է պետական եկամուտների ավելի քան 10 տոկոսը, նշվում է նաև Հայաստանը:

Ասվում է, որ պարտքային ճգնաժամի սպառնալիքի գոտում գտնվող երկրներում տնտեսական անկումը կամ տոկոսադրույքների հանկարծակի տատանումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների:

Այդ երկրներն են, օրինակ, Հայաստանը, Հունաստանը, Ուկրաինան, Կիպրոսը, Իռլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան, Չեռնոգորիան, Լիբանանը, Մակեդոնիան, Խորվաթիան, Թունիսը և այլն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը