Աշխարհ

13.07.2015 12:18


Պորոշենկոն հանձնարարել է խուզարկություններ անցկացնել Գլխավոր դատախազությունում

Պորոշենկոն հանձնարարել է խուզարկություններ անցկացնել Գլխավոր դատախազությունում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է խուզարկություններ իրականացնել Գլխավոր դատախազությունում: Այս մասին հայտնում է «Подробности»-ն՝ գլխավոր դատախազի տեղակալ Դավիդ Սակվարելիձեին հղումով:

«Պորոշենկոն հրավիրել է մեզ այնտեղ և իր համաձայնությունը հայտնել խուզարկություն իրականացնելու վերաբերյալ: Ես պատմեցի, որ մեզ մոտ լուրջ վարույթ է, և նրա ու գլխավոր դատախազի աչքերը փայլեցին», - նշել է Սակվարելիձեն՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ անհրաժեշտ է պայքարել, քանի որ, նրա խոսքերով, «նրանք լկտիացել են. աշխատասենյակում դոլարներ են պահում և կարծում, որ դա ավելի լավ է, քան բանկերում պահելը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը