ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանության աշխատողներին հաջողվել է բացահայտել թմրաորջ, որի գործունեությունն ապահովում էին 61-ամյա մի կին և նրա 36-ամյա տղան: Ինչպես տեղեկացնում է «Մոսկվա» լրատվական ծառայությունը, թմրաորջ հանդիսացող բնակարանում էր ապրում նաև կնոջ 11-ամյա թոռը:
«Ընտանիքում հստակ դերաբաշխում էր գործում: Կինը պատասխանում էր հեռախոսազանգերին, շփվում հաճախորդների հետ, բացում բնակարանի դուռը: Որդին գաղտնարանից թմրանյութն էր վերցնում, փաթեթավորում և իրացնում», - հայտնել են ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայությունից:
Խուզարկության ընթացքում բնակարանում հայտնաբերվել են 9 գ հերոին և թմրանյութ օգտագործելու սարքավորումներ:
Մոսկվայի 61–ամյա քաղաքացուհին թմրաորջ էր պահում

7or.am