Աշխարհ

13.07.2015 11:48


ՌԴ Օմսկ քաղաքում զորանոց է փլվել. մահացել է 18 զինծառայող (տեսանյութ)

ՌԴ Օմսկ քաղաքում զորանոց է փլվել. մահացել է 18 զինծառայող (տեսանյութ)

ՌԴ Օմսկ քաղաքում Օդադեսանտային զորքերի 242-րդ ուսումնական կենտրոնի զորանոցի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ «Gazeta.ru»-ի փոխանցմամբ` տարբեր մարմնական վնասվածքներով ավելի քան քսան մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Օմսկ են ժամանում զինվորների ծնողները. նրանց հետ աշխատում են հոգեբանները։

Ամբողջ գիշեր ընթացել են փրկարարական աշխատանքներ Օմսկի ծայրամասում՝ Սվետլի գյուղում տեղակայված զորանոցի շենքի փլուզման վայրում։ Փլատակների տակ կարող է գտնվել 40 մարդ։ Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը