Աշխարհ

13.07.2015 10:51


Թուրքմենիան «մեղմացրել է» «Գազպրոմի» նկատմամբ իր պահանջները

Թուրքմենիան «մեղմացրել է» «Գազպրոմի» նկատմամբ իր պահանջները

Թուրքմենիան հրաժարվել է ռուսական «Գազպրոմի» անվճարողունակության հետ կապված իր բողոքներից՝ կանգ առնելով «գործարքային պայմանավորվածությունների արհամարհում» ձևակերպման վրա։ Դիմումի տեքստը հրապարակվել է Թուրմենիայի նավթագազային արդյունաբերության կառավարական կայքում։

Հիշեցնենք՝ հուլիսի 8–ին Թուրքմենիան մեղադրել էր «Գազպրոմ» ԲԲԸ–ին անվճարողունակության մեջ՝ հավաստելով, որ ռուսական ընկերությունը, առանց պատճառները բացատրելու, թուրքմենական բնական գազի համար չի վճարում 2015–ի սկզբից։

Նախարարությունը ստեղծված իրավիճակը կապում է ՌԴ ֆինանսական դրության հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը