Աշխարհ

13.07.2015 10:27


Ռոուհանին Իրանի ԱԳՆ–ին է հանձնել «վեցնյակի» հետ գործարքի պայմանները

Ռոուհանին Իրանի ԱԳՆ–ին է հանձնել «վեցնյակի» հետ գործարքի պայմանները

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ստորագրել և կատարման համար Իրանի ԱԳՆ–ին և Ատոմային էներգիայի կազմակերպությանն է փոխանցել իրանական միջուկային բանակցությունների շրջանակներում երկրի իրավունքների պաշտպանության մասին օրենքը։

Ինչպես գրում է «Գազետա»–ն՝ «Tasnim News Agency»–ին հղումով, օրինագիծը խորհրդարանը հավանության էր արժանացրել հունիսի 23-ին. օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 244 խորհրդարանականից 213–ը։

Համաձայն օրենքի տեքստի՝ Իրանն ընդունում է միջազգային միջնորդների վեցնյակի համաձայնեցրած պայմաններն այն դեպքում, եթե երկրի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն նույն օրը։

Բացի այդ, օրենքի տեքստում նշվում է, որ խաղաղ միջուկային տեխնոլոգիաների վրա սահմանափակումները չեն տարածվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը