Աշխարհ

13.07.2015 09:55


Իրանը և «վեցնյակը» համաձայնության են եկել տեխնիկական հարցերի շուրջ

Իրանը և «վեցնյակը» համաձայնության են եկել տեխնիկական հարցերի շուրջ

Իրանը և միջազգային միջնորդների վեցնյակը համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի հետ կապված տեխնիկական հարցերի մեծ մասի շուրջ։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Austria Center Vienna» ցուցահանդեսային կենտրոնում սրահ է պատրաստվել իրանական միջուկային խնդրով համաձայնություն կնքելու արարողության համար։

Նշենք, որ Ռոուհանին Իրանի ԱԳՆ–ին է հանձնել «վեցնյակի» հետ գործարքի պայմանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը