Աշխարհ

13.07.2015 09:45


Հունգարիան ուժեղացրել է հսկողությունն Ուկրաինայի հետ սահմանին

Հունգարիան ուժեղացրել է հսկողությունն Ուկրաինայի հետ սահմանին

Հունգարիան ուժեղացրել է հսկողությունն Ուկրաինայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է ««Новости Закарпатья» պորտալը։

Նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիների հոսքը հարևան պետություն նույնպես նվազել է։ Պարբերականի տեղեկություններով՝ հունգարացի մաքսավորները սկսել են մանրակրկիտ ստուգել մեքենաները։ Բացի այդ, սահմանին լրացուցիչ ոստիկանական պահակախմբեր են հայտնվել, որոնք մաքսավորներից հետո երկրորդ ստուգումն են անցկացնում։

Օրերս Հունգարիայից 30 կմ հեռու՝ ուկրաինական Մուկաչևո քաղաքում, փոխհրաձգություն էր տեղի ունեցել «Աջ սեկտորի» կռվողների և ոստիկանության միջև։ Զինյալները շրջափակվել էին, որից հետո քաղաք էին մտել հատուկջոկատայիններ և գվարդիականներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը