Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին Ցխինվալի շրջանում սահմանը տեղաշարժելու մեջ
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեղադրել է Ռուսաստանին Ցխինվալի շրջանում սահմանը տեղաշարժելու մեջ։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։
Աբաշիձեն մտադիր է այս հարցը բարձրացնել Պրահայում՝ հուլիսի 15–ին, ՌԴ փոխարտգորնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը՝ նշելով, որ Ռուսաստանը բաժանարար սահմանից առաջ է անցել դեպի վրացական Ցիտելուբանի, Խուրվալեթի և Օրչոսանի գյուղեր։
«Սովորաբար ասում են, որ ոմանք մտահոգություն են հայտնում, բայց դա որևէ արդյունք չի տալիս, սակայն Ռուսաստանը բավականին բարձր գին է վճարում նման քաղաքականության համար, և մենք պետք է ճշմարտությունը հասցնենք բոլորին»,–Աբաշիձեի խոսքերն է մեջբերում «Грузия-Онлайн»։
Վրաստանի ԱԳՆ վերլուծական վարչության տնօրեն Շալվա Էնուկիձեն էլ Ռուսաստանի նմանօրինակ քայլերը սադրանք է անվանել։

7or.am