Հուլիսի 12-ին, ժամը 03.14-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում` Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 08 UU 708 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ. ծնվ.1966 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Է. Մ.-ին (ծնվ.1976 թ) և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա, իսկ Ա.Հ.-ը և ուղևորներ՝ Հ. Կ.-ը (ծնվ.1977 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
Հուլիսի 12-ին, ժամը 03.14-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում` Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 08 UU 708 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ. ծնվ.1966 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Է. Մ.-ին (ծնվ.1976 թ) և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա, իսկ Ա.Հ.-ը և ուղևորներ՝ Հ. Կ.-ը (ծնվ.1977 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: