Լրահոս

11.07.2015 22:15


Իրանցին վնասվածքներ է ստացել պարապլաներային թռիչքի ժամանակ

Իրանցին վնասվածքներ է ստացել պարապլաներային թռիչքի ժամանակ

Հուլիսի 11-ին, ժամը 10.00-ից մինչև 18.52-ը թիվ 46 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Բուժական գյուղում իրականացրել է հերթապահություն պարապլաներային թռիչքների մրցումների անցկացման ժամանակ:
Պարապլաներային թռիչքի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին վայր է ընկել և ստացել վնասվածքներ. սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով Մենագի Ջալալ Բրիտիշ Խիբիզենին (ծնվ. 1968 թ.) պադգարակով սարալանջից մոտ 200 մ իջեցրել են և կազմակերպիչների անձնական ավտոմեքենայով (մոտ 4 կմ) մոտենալով, տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան. տուժածը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար և հայտնել, որ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխում են Վրաստանի Հանրապետություն:

Այս խորագրի վերջին նյութերը