Աշխարհ

11.07.2015 16:20


Ռուս երիտասարդի ուղեղից ժանգոտած եղանի կտոր են հանել (տեսանյութ)

Ռուս երիտասարդի ուղեղից ժանգոտած եղանի կտոր են հանել (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում: Արմավիր քաղաքի բժիշկներին հաջողվել է եզակի վիրահատություն անցկացնել՝ տեղի բնակչ Ալեքսեյ Ստարցևի գլխից հեռացնելով ժանգոտած եղանի կտոր:

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել կովերին կերակրելու ժամանակ:

«Եղանով եղջյուրներին կպա, երևի կոտրվել են: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ.... ուղիղ աչքիս մեջ: Փորձեցի բացել աչքս, չի բացվում: Մտածեցի, որ կորցրեցի աչքս», - պատմել է ապաքինվող Ալեքսեյը:

Տղամարդը՝ եղանը աչքում, կարողացել է օգնություն կանչել: Շտապ օգնությունը տեղափոխել է նրան Արմավիրի հիվանդանոց, որտեղ բժիշկները տոմոգրաֆիայի միջոցով պարզել են, որ եղանի 10-սանտիմետրանոց պողպատյա ատամը գտնվում է Ալեքսեյի ուղեղում: Նրան շտապ տեղափոխել են վիրահատարան, որտեղ բժիշկներին հաջողվել է դուրս բերել ատամը ուղեղից՝ նույնիսկ առանց կտրվածք անելու:

«Եղանի ատամը մտել է ուղիղ ակնակապճի մեջ՝ ակնագնդի տակ, չդիպչելով նրան: Այնպես որ, հիվանդի տեսողությունը պահպանվել է: Ուղեղում էլ եղանի ատամը ոչ մի կարևոր կենտրոնի չի վնասել», - պատմել է բժիշկ Գենադի Բուբլիկը՝ նշելով, որ երիտասարդներն արագ են ապաքինվում, և այժմ Ալեքսեյի կյանքին որևէ վտանգ չի սպառնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը