Լրահոս

12.11.2009 10:36

Առողջապահության նախարարությունը՝ Հայաստանում գրիպի H1N1 վիրուսով հարուցված հիվանդության իրավիճակի վերաբերյալ

Նոյեմբերի 11-ի դրությամբ  Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է  H1N1 գրիպով կասկածելի 5 հիվանդ, բոլոր դեպքերը բերովի են' 3-ը Ռուսաստանից, իսկ 2-ը' Իրանի Իսլամական Հանրապետությունից: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից մեկը համապատասխան բուժում ստանալուց հետո առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ մնացած 4-ը   շարունկում են ստանալ  համապատասխան բուժում  «Նորք»  ինֆեկցիոն հիվանդաոցում:
Միաժամանակ պետք է նշել, որ բոլոր հիվանդներից լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները ուղղարկվել են Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիա:
Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:
Հիշեցնենք, որ մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են' բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանները: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը' օճառով, և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում դիմել բժշկական օգնության:
Միաժամանակ պետք է նշել, որ գրիպանման երևույթների ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության, ինչպես նաև չպետք է զբաղվել ինքնաբուժմամբ, պետք չէ օգտագործել առանց բժշկի նշանակման հակավիուսային պատրաստուկներ (Տամիֆլյու):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։