Լրահոս

11.07.2015 12:46


Վրաերթի ենթարկված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Վրաերթի ենթարկված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին՝ ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1959 թ. ծնված Միքայել Անտոնյանը, ով գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Մ. Անտոնյանին և հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը