Աշխարհ

11.07.2015 17:49


Հունաստանի բանկային համակարգը փրկելու համար անհրաժեշտ է 10-14 մլրդ եվրո

Հունաստանի բանկային համակարգը փրկելու համար անհրաժեշտ է 10-14 մլրդ եվրո

Հունաստանի բանկային համակարգը փրկելու համար անհրաշետ է 10-14 մլրդ եվրո: Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, երկրի բանկային համակարգը տառապում է իրացվելիության ճգնաժամով։

Երկրի իշխանությունները ստիպված են եղել խիստ սահմանափակել կանխիկացման գործընթացները, ինչի հետևանքով մեկ մարդն օրական կարող է կանխիկացնել 60 եվրոյից ոչ ավելի:

Բանկային համակարգի կայունացման համար երկրի իշխանությունները նախատեսում են մասնավոր ներդրումներ ներգրավել, սակայն եթե այդ քայլերը բավարար չլինեն, Հունաստանի իշխանությունները պատրաստվում են դիմել Եվրոպական կայունության մեխանիզմին (ESM)՝ կետային վերակապիտալիզացման միջոցով վիճակը շտկելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը