Լրահոս

11.07.2015 11:04


Արտակարգ իրավիճակ «Արմավիր» ԲԿ-ում. ամուսինը դուռ ու սեղան է ջարդել

Արտակարգ իրավիճակ «Արմավիր» ԲԿ-ում. ամուսինը դուռ ու սեղան է ջարդել

Նախօրեին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել «Արմավիր» բժշկական կենտրոնում: Ծննդկաններից մեկի ամուսինն անկարգություններ է թույլ տվել իրեն, հայհոյել բժշկական անձնակազմին, ջարդել հերթապահ բժշկի սենյակի դուռն ու սեղանը:

Ինչպես «NewsBook»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲԿ-ի տնօրեն Վարդան Խաչատրյանը, տղամարդը և նրա հետ եկած 6-7 ընկերները եղել են հարբած վիճակում:

Իսկ անկարգությունների պատճառը եղել է այն, որ շտապօգնության մեքենայով «Արմավիր» ԲԿ հղին տեղափոխվել է վաղաժամ ծննդաբերության նախանշաններով:

«Մեր բժիշկները որոշում են կայացրել վերջինիս տեղափոխել Երևան՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար»:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը