Տարուսայի պատկերասրահից հափշտակել են Այվազովսկու և Պոլենովի կտավները
Երկու անհայտ անձ կողոպտել է Կալուգայի մարզի Տարուսա քաղաքի պատկերասրահը։ Հափշտակել են Հովհաննես Այվազովսկու «Կապրի կղզու ծովը»,Վասիլի Պոլենովի «Երուսաղեմցի հրեայի գլուխ» նկարները, «Քրիստոսը և մեղավոր կինը» էտյուդը և անհայտ նկարչի վրձնի 15–րդ դ. մի կտավ։ Նկարների ընդհանուր արժեքը գնահատվել է 7,5 մլն ռուբլի։
«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ դիմակավորված և արևապաշտպան ակնոցներով հանցագործները պատկերասրահ են մտել առավոտյան՝ անմիջապես տնօրենի և սրահի աշխատակցուհու հետևից։ Սպառնալով ատրճանակ հիշեցնող առարկայով՝ նրանք կպչուն ժապավենով կապել են աշխատակցուհուն, գողացել արժեքավոր կտավներն ու փախել։ 10 րոպե հետո մտած հսկիչը սեղմել է տագնապի կոճակը։ Հանցագործներին բռնել չի հաջողվել։ Հարուցվել է քրեական գործ։
Տարուսայի պատկերասրահից հափշտակել են Այվազովսկու և Պոլենովի կտավները
Երկու անհայտ անձ կողոպտել է Կալուգայի մարզի Տարուսա քաղաքի պատկերասրահը։ Հափշտակել են Հովհաննես Այվազովսկու «Կապրի կղզու ծովը», Վասիլի Պոլենովի «Երուսաղեմցի հրեայի գլուխ» նկարները, «Քրիստոսը և մեղավոր կինը» էտյուդը և անհայտ նկարչի վրձնի 15–րդ դ. մի կտավ։ Նկարների ընդհանուր արժեքը գնահատվել է 7,5 մլն ռուբլի։

7or.am