Քաղաքական

11.07.2015 10:40


Գերման Ստերլիգովը «Վեստի»–ին պատմել է իր նոր կյանքի մասին (տեսանյութ)

Գերման Ստերլիգովը «Վեստի»–ին պատմել է իր նոր կյանքի մասին (տեսանյութ)

Ռուսաստանյան բիզնեսի առաջամարտիկներից Գերման Ստերլիգովը, ով բնակություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, «Վեստի»–ին պատմել է իր նոր կյանքի մասին։

«Այսօր ջրաղաց գնեցի,–ասել է նա,–հիմա ես ղարաբաղցի ջրաղացպան եմ՝ ամբողջությամբ ալյուրի մեջ։ Այսօր ալյուրի առաջին պարկն ենք աղացել և վաղը այն կվաճառենք։ Այժմ արդեն ապրուստի միջոց ունենք»։

Գործարարը, ով լքել է Մերձմոսկովյան իր ունեցվածքը, մի քանի հեկտար հողատարածքները, 50 գլուխ անասուններին, այժմ ողջ օրն անց է կացնում Արցախի լեռներում և իր համար նոր ֆերմայի վայր փնտրում։

«Ուզում եմ, որ այնտեղ աղբյուր լինի և տեսարան, անասունների համար արածելու տարածք և բարձրություն, որպեսզի հաճելի լինի»,–նշել է Գերմանը։

Նրա ծրագրերում գյուղատնտեսական գործունեությունն է և սեփական արտադրության՝ էկոլոգիապես մաքուր սննդի վաճառքը։

«Առաջին հերթին՝ ոչխարներ՝ ղարաբաղյան տեսակի։ Ամենափայլունն են, հիանալի»,–ընդգծել է ռուս գործարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը