Աշխարհ

11.07.2015 10:00


Բրիտանացի թագուհու ամուսինը՝ սկանդալի կենտրոնում

Բրիտանացի թագուհու ամուսինը՝ սկանդալի կենտրոնում

Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հայտնվել է սկանդալի կենտրոնում։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ Էդինբուրգի 94-ամյա հերցոգը կորցրել է ինքնատիրապետումը Բրիտանիայի ճակատամարտի 75-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ։

«Ուղղակի նկարի՛ այդ գրողի տարած լուսանկարը»,– լուսանկարչին է դիմել Ֆիլիպը՝ հայտնվելով տեսախցիկների օբյեկտիվում։

Ինչ խոսք, առաջին անգամը չէ, որ Եղիսաբեթ II–ի ամուսինը դառնում է ԶԼՄ–ի ուշադրության առարկան։ Չինաստանում գտնվող բրիտանացի ուսանողներին նա ասել էր՝ երկար ժամանակ այնտեղ մնալու դեպքում նրանց աչքերը կարող են նեղանալ։ Ավստրալացի աբորիգեններից էլ Ֆիլիպը հետաքրքրվել էր՝ նետո՞ւմ են դեռ նրանք իրար վրա նիզակներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը