Պետդեպը ՌԴ–ին ԱՄՆ–ի գլխավոր սպառնալիքը չի համարում
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ՌԴ–ին չի համարում ԱՄՆ–ի գլխավոր սպառնալիքը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներին հղումով։
«Անշուշտ, մենք ունենք տարաձայնություններ Ռուսաստանի հետ՝ տարածաշրջանում (Ուկրաինայում) նրա գործողությունների պատճառով։ Բայց դա մենք չենք համարում կենսական սպառնալիք ԱՄՆ–ի համար»,–ընդգծել է Թոները։
Վերջերս ԱՄՆ ծովային հետևազորի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել էր, որ ՌԴ–ն ներկա պահին լրջագույն սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Իսկ ավելի ուշ Սպիտակ տնից նշել էին, որ Դանֆորդն արտահայտել է միայն սեփական դիրքորոշումը։

7or.am