ՃՏՊ Գյուրջյան փողոցում և Մարտունի-Սևան ավտոճանապարհին
Հուլիսի 10-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում` Նոր Նորքի ծննդատան ետնամասում, բեռնատարը գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի 21 LՕ 348 պետհամարանիշով ավտոմեքենան բեռնաթափման ժամանակ սահել և մոտ 30 մ գլորվել է ձորը:
Փրկարարները վարորդին՝ 1967 թ. ծնված Ս. Հ.-ին, դուրս են բերել «ԿամԱԶ»-ից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
***
Հուլիսի 10-ին, ժամը 13.29-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի (վարորդ` Ա. Մ.) 08 SL 100, «Միցուբիշի» մակնիշի (վարորդ` Ա. Մ.) 34SO100 և «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդ Ա. Հ.) 34 ND 401 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1970 թ. ծնված Ա. Հ.-ը, և ուղևորը` 1970 թ. ծնված Հ. Ա.-ը, հոսպիտալացվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Հ.-ը մահացել է, իսկ Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: